Երասխի մետաղաձուլական գործարանի ուղղությամբ մենահատ կրակոց է եղել ադրբեջանական դիրքերից։ Տեղեկությունն Armenia Today-ին հայտնեց ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Նրա խոսքով՝ դիրքերի ուղղությամբ կրակոց չի եղել, տուժածներ չկան։
Այսօր Երասխի մետալուրգիական կոմբինատը YouTube-ի իր ալիքում հրապարակել է տեսանյութ, թե ինչպես է ադրբեջանական կողմը գնդակոծում Հայաստանի Արարատի մարզի ձեռնարկության աշխատակիցների ուղղությամբ։ Ըստ հրապարակված տեսանյութի՝ զոհեր և վիրավորներ չկան։
Տեսանյութում երևում է, որ հուլիսի 10-ին՝ ժամը 12:25-ին, Ադրբեջանը կրակ է բացել Երասխի մետալուրգիական կոմբինատի աշխատակիցների ուղղությամբ։