Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական դիրքերի գնդակոծման մասին Բաքվի հաղորդագրությունը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 18-ին՝ ժամը 10:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- ասված է հաղորդագրությունում:
Օգոստոսի 17-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը ևս հերքել էր Բաքվի հաղորդագրությունը սահմանի արևելյան հատվածում ադրբեջանական դիրքերի գնդակոծման մասին։
Այս պահի դրությամբ՝ Ադրբեջանի կողմից հարձակման վտանգ չկա․ Էդվարդ Ասրյան
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հայտարարել է, որ ներկայումս Ադրբեջանի կողմից հարձակման սպառնալիք չկա։ «Այդպիսի վտանգներ, սպառնալիքներ ներկա...