ՀՀ ՊՆ-ն հերքել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 16-ին` ժամը 19։50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ դրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ջիլի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, իսկ Արցախի ՊՆ-ն հերքել էր ամրաշինական աշխատանքներ կատարելու մասին Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը։
Այս պահի դրությամբ՝ Ադրբեջանի կողմից հարձակման վտանգ չկա․ Էդվարդ Ասրյան
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հայտարարել է, որ ներկայումս Ադրբեջանի կողմից հարձակման սպառնալիք չկա։ «Այդպիսի վտանգներ, սպառնալիքներ ներկա...