ՀՀ ՊՆ-ն հերքել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 16-ին` ժամը 19։50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ դրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ջիլի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, իսկ Արցախի ՊՆ-ն հերքել էր ամրաշինական աշխատանքներ կատարելու մասին Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը։
ՀՀ ՊՆ-ն հերքել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մասին Բաքվի հայտարարությունը
ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մասին Բաքվի հայտարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 28-ին՝...