Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է հայկական կողմից կրակոցների մասին Բաքվի հայտարարությունը։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 12-ին՝ ժամը 00։15-01։05-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- հայտնել է ՊՆ-ն։
Գերատեսչությունը հիշեցրել է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը հունիսի 15-ին առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խոսքով՝ Երևանն առաջարկի վերաբերյալ Բաքվից դեռ պատասխան չի ստացել։
Սեպտեմբերի 11-ին ՀՀ ՊՆ-ն հերքել էր Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 11-ին՝ ժամը 10։50-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։