ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, տեղեկացնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Գերատեսչությունից հայտնում են, որ Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար մինչև փետրվարի 15-ը, ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված,
շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։
Փակ է Տաշիր քաղաքից դեպի Շիրակի մարզի Վարդաղբյուր գյուղ տանող ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքը և Սյունիք գյուղից Ջերմուկ քաղաքի խաչմերուկ տանող ավտոճանապարհը փակ են կցորդիչով բեռնատարների համար։
ՆԳՆ-ից հայտնում են, որ Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը, Արթիկ-Ալագյազ, Ամասիա-Բերդաշեն ավտոճապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհը՝ բեռնատարների համար։