Սյունիքի մարզում հիմնանորոգվել է դեպի պատմական Հին Գորիս տանող ճանապարհը, հայտնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լրատվական ծառայությունը։
«Բարեկարգման աշխատանքների արդյունքում էապես կփոխվի քաղաքի զբոսաշրջային դիմագիծը, քանի որ տարիներ շարունակ Հին Գորիս տանող ճանապարհը դժվարանցանելի էր ու սահմանափակել էր այցելուների հոսքը դեպի յուրահատուկ պատմական վայր»,- ընդգծել է նախարարությունը:
Հին Գորիսում նախկին քարքարոտ ճանապարհը վերածվել է ժամանակակից մայրուղու՝ կառուցված մայթերով, հենապատերով և կողմնակի ջրահեռացման համակարգերով, ասվում է հաղորդագրությունում։
Վերանորոգումն իրականացվել է 2023 թվականին մեկնարկած սուբվենցիոն ծրագրի շրջանակներում՝ կառավարության և համայնքի համատեղ ֆինանսավորմամբ։ Ընդհանուր արժեքը կազմել է 405,2 մլն դրամ (ավելի քան 1 մլն դոլար), որից 237,5 մլն դրամը (616,000 դոլար) հատկացրել է նախարարների կաբինետը։ Այս ծրագրով վերանորոգվել է նաև Գորիս քաղաքի ծայրամասում գտնվող Թումանյան փողոցը։
Հին Գորիսը գտնվում է Գորիս քաղաքից արևելք՝ համանուն գետի ձախ ափին։ Բնակավայրի տարածքում պահպանվել են միջնադարյան եզակի եկեղեցիներ և մատուռներ, քարանձավային կացարաններ, մելիքական ապարանքներ, բնակելի և հասարակական շինություններ։ Գյուղի արևելյան ծայրամասում՝ բարձր ժայռի վրա, պահպանվել է «Ձագեձոր» ամրոցի միջնաբերդը։
Վերին Գետաշենի բուժամբուլատորիան ֆրանսիական կողմի միջոցներով կհիմնանորոգվի
Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշենի բուժամբուլատորիան ֆրանսիական կողմի միջոցներով կհիմնանորոգվի, հայտնել են Գեղարքունիքի մարզպետարանից։ Ֆրանսիական կողմը հիմնանորոգման համար կտրամադրի շուրջ 21...