Գաստրոնոմիկ զբոսաշրջությունը զբոսաշրջության տեսակ է, որը ծանոթացնում է այս կամ այն երկրի հետ Ազգային հյուրասիրության տեսանկյունից։
Գաստրոնոմիկ զբոսաշրջիկի համար երկրի մշակույթի առաջնային բաղկացուցիչը ազգային ճաշատեսակներ են:
Ավանդական խոհանոցը ընկալվում է որպես երկրի ինքնությունը կերտող պատմության, կրոնի, տնտեսության, քաղաքականության, սովորույթների, լեգենդների և այլ գործոնների արտացոլում։
Հայկական խոհանոցը համարվում է Եվրոպայի ամենահին խոհանոցներից մեկը և ամենահինը՝ Անդրկովկասում։
Հայաստանի ավանդական խոհարարական ավանդույթները, հարյուրամյակներ շարունակ մնալով անփոփոխ, զարմացնում են իրենց ինքնատիպությամբ և համերի բազմապիսի գունապնակով:
Հայաստան ժամանող զբոսաշրջիկները կարող են գնահատել հայկական ավանդական ճաշատեսակները՝ խաշ, հայկական խորոված, քյուֆթա, Հարիսա շիլա, տոլմա, ավանդական լավաշ, հայկական կոնյակ, թան, ինչպես նաև մատնաքաշ՝ ցորենի ալյուրից պատրաստված կլոր հաց:
Արժե նաև փորձել հայտնի հայկական Ջերմուկ հանքային ջուրը, որը հատկապես խորհուրդ է տրվում օգտագործել ստամոքսի և նյարդային համակարգի հիվանդությունների դեպքում:
Ոչ մեկին անտարբեր չեն թողնի հայկական քաղցրավենիքները ՝ գաթան, սուջուխը, հայկական մրգային լավաշը։
Ավանդական հայկական հյուրընկալությունն ու տեղական ժողովրդի ջերմությունը, միանալով տեղական բնության գեղեցկությանն ու Հայկական ազգային խոհանոցի բազմազանությանը, Հայաստանում գաստրոնոմիկ տուրերը դարձնում են իսկական հաճույք:
Հայաստանի ազգային ուտեստների համը կարելի է գնահատել նաև արդեն երրորդ տարին անընդմեջ անցկացվող Yerevan Food Fest-ում:
Այս տարի գաստրոնոմիական փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 18-22-ը Երևանում: