Կոմպոզիտոր Շաքարյանի երաժշտությունը հնարավոր չէ չսիրել, եթե իհարկե անտարբեր չեք ջազի նկատմամբ։ Ստեփան Շաքարյանը հայկական ջազի դասականներից է։
Երաժիշտը այն կարծիքին էր, որ մենք կարող ենք ունենալ ջազի մեր տեսակը՝ հայկական ջազը։
«Անպայման չէ, որ թառն ու քամանչան լինեն հայկական երաժշտություն, ջազն էլ կարող է հայկական լինել․․․ Ես ազգային ջազի կողմնակից եմ»,- ասում էր կոմպոզիտորը: