«Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիան 2021թ․ վերջին «Դե, սպասի՛ր․ արձակուրդներ» նոր անիմացիոն շարքը կներկայացնի: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այսօր հայտարարել է ստուդիայի գլխավոր պրոդյուսեր Յուլյա Օսետինսկայան լիցենզավորման համաժողովի շրջանակներում:
««Դե, սպասի՛ր․ արձակուրդներ» մուլտֆիլմի առաջնադիտումը տեղի կունենա այս տարվա վերջին»,- ասել է նա:
Հանդիսատեսին նոր հերոսներ են սպասվում՝ գետաձիերի ընտանիքը, եղջերուն, փորսուղ Թիմը, ոզնին, կատվի ձագը, խոզուկը: Գլխավոր դերակատարներին՝ գայլին ու նապաստակին, կհնչյունավորեն Գարիկ Խարլամովն ու Դմիտրի Խրուստալյովը:
«Սոյուզմուլտֆիլմը» «Դե, սպասի՛ր» մուլտֆիլմի նոր եթերաշրջանի վրա սկսել էր աշխատել 2020թ.։ Սպասվում է, որ առաջին եթերաշրջանը բաղկացած կլինի 52 սերիայից: Մուլտֆիլմը կդառնա ոչ թե դասական տարբերակի ուղղակի շարունակությունը, այլ պատմության փաստացի ընթերցում: