Կայացել է բրիտանացի հանրահայտ երգիչ, երգահան և դաշնակահար Էլթոն Ջոնի 32-րդ՝ The Lockdown Sessions ալբոմի շնորհանդեսը, որում զետեղված են նրա զուգերգերը Դուա Լիպայի, Մայլի Սայրուսի և «Գորիլլազ» խմբի հետ: Այս մասին հայտնում է Esquire պարբերականը:
Ալբոմի առաջին երգը՝ Cold Heart անվանումով, դեռևս 2021 թ. օգոստոսին թողարկվել էր սինգլի տեսքով: Այն արդեն մի քանի շաբաթ սինգլների բրիտանական չարթում գրավում է առաջին հորիզոնականը: Վերջին անգամ Էլթոն Ջոնի երգերը բրիիտանական չարթի վերին հորիզոնականներում գրանցվել էին 2005 թվականին՝ Էմինեմի կատարմամբ Ghetto Gospel երգը, որը գրվել էր հանգուցյալ Թուփակ Շակուրի հիշատակին: