Թեհրանում հայկական դպրոցների պատմության ցուցահանդեսի տնօրեն Իռեն Աբնուսյանն ասել է, որ հայերը Իրանի մշակույթի և ազգի մասն են կազմում, և հայկակն դպրոցը պատվավոր փաստ է, որը ցույց է տալիս, որ Իրանում տարբեր էթնիկ խմբեր կարող են հեշտությամբ պահպանել իրենց մշակույթն ու ավանդույթները:
«Մեր կարգախոսն է՝ մենք իրանցիներ ենք և հպարտանում ենք, որ իրանցիներ ենք։ Հայկական դպրոցների շատ շրջանավարտներ նույնպես կարողացել են զգալի ծառայություններ մատուցել իրանական ժողովրդին։ Այդ պատճառով ներկայիս ցուցահանդեսը մեզ համար մշակութային արժեք է ներկայացնում», – ИРНА – ի փոխանցմամբ՝ ասել է նա։
«Հայկական դպրոցների կրթական համակարգը ճիշտ նույնն է, ինչ Իրանի կրթական համակարգը, և այդ դպրոցներում դասավանդվում են միայն երկու մասնագիտացված լեզվական դասընթացներ և կրոնական կրթություն», – հավելեց նա:
Թեհրանում հայկական դպրոցների պատմության ցուցահանդեսում ներկայացված են շուրջ 400 գրքեր, որոնք հրատարակվել են տարբեր տասնամյակներում: