Կինոռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» լիամետրաժ խաղարկային ֆիլմը «Ոսկե գլոբուս» հեղինակավոր մրցանակաբաշխության «Լավագույն արտասաhմանյան ֆիլմ» անվանակարգում ընդգրկելու հայտ է ներկայացվել: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը:
Ֆիլմը Հայաստանի, Բելգիայի և Ֆրանսիայի համատեղ կինոարտադրություն է: Կինոնկարի ստեղծման վրա աշխատել են երեք երկրների պրոդյուսերական ընկերություններ։
«Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը նկարահանվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ:
Ֆիլմում գլխավոր հերոսին՝ Ալենին մարմնավորել է ֆրանսիացի դերասան Գրեգուար Քոլինը, նկարահանվել են Դավիթ Հակոբյանը, Արման Նավասարդյանը, Վարդան Պետրոսյանը, Նարինե Գրիգորյանը և այլք: