Հունվարի 26-ին՝ ժամը 20։00-ին, «Դվին Մյուզիք հոլում» իտալացի ակորդեոնահար և բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին հանդես կգա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։
Համերգին կհնչի իտալական և արգենտինական երաժշտություն։
Համերգին կհնչի իտալական և արգենտինական երաժշտություն։
Ծրագրում է Նինո Ռոտի երաժշտությունը՝ գրված «Նվիրում Ֆեդերիկո Ֆելինիին» ֆիլմի համար։ Ծրագրում են նաև Ջուզեպպե Սանգենիտիի «Ջուլիետա Սփայդեր, Ջուլիա», Աստոր Պիացոլլայի «Երեք տանգո» ստեղծագործությունները։
Ելույթ կունենան մեներգիչներ Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին (ակորդեոն/բանդոնեոն) Սոֆիա Թումանյանը (մեցցո-սոպրանո) Անդրեյ Զդեսենկոն (կիթառ):
Նշենք, որ Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին ակորդեոնահար է։ Հաղթել է բազմաթիվ ազգային եւ միջազգային մրցույթներում։
Մարիո Պիետրոդարկին բազմիցս մասնակցել է համաշխարհային օպերայի աստղերի համերգներին։ 2009-ին Անդրեա Բոչելիի և Անժելա Գեորգիուի հետ ելույթ է ունեցել Կոլիզեյում՝ Աբրուցոյի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված համերգներում։ 2011 թվականին Էրվին Շրոտի հետ մասնակցել է Իտալիայի միավորման 150-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին։ 2012 թվականից Եվրոպայի ամենահայտնի բեմերում՝ Royal Albert Hall (Լոնդոն), Konzerthaus (Վիեննա), Opera House (Կոպենհագեն), ինչպես նաև Զալցբուրգի փառատոնում։