Մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի 125-ամյակի առթիվ «Վերնատուն» հրատարակչությունը լույս է ընծայել «Լուսամփոփի պես աղջիկ» սիրային բանաստեղծությունների ընտրանին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գիրքն արդեն գրախանութներում է:
«Կապույտ աղջկանից» մինչև անհաս սիրո խորհրդանիշ Նավզիկե, առաջին լուսե սիրուց մինչև «Փողոցային պչրուհի»… Բուռն կյանքով ապրած Չարենցի պոեզիան լի է բազմաթիվ սերերով, որոնք տեքստերում արտացոլելում են բանաստեղծի սրտի փոթորկումները։
Թեև Չարենցի ստեղծագործությունների տասնյակ ժողովածուներ կան, բայց նրա սիրային գործերի ընտրանին հրատարակվում է առաջին անգամ: Գրքում երկերը դասավորված են ժամանակագրական հաջորդականությամբ: «Լուսամփոփի պես աղջիկ»-ը ներկայացնում է Չարենցի չափածոյի ժանրային և ոճային ամբողջ բազմազանությունը։