Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը պատրաստվում է գրող Նարինե Աբգարյանի բեսթսելերի մոտիվներով նկարահանել «Մանյունյա» սերիալի շարունակությունը: Այս մասին Անդրեասյանը հայտնել է սոցցանցի իր էջում։
«Մեր К.Б.А կինոընկերության (Անդրեասյան եղբայրների կինոընկերություն) ապրիլին դառնում է երկու տարիեկան: Երկու տարվա ընթացքում մենք նկարահանել ենք 20 նախագիծ, որոնցից 17-ը արդեն եթերում է: Ով չի նայում, նայեք և վայելեք, և ով է նայում և աջակցում՝ thank you very much։ Մենք աշխատում ե՛նք։ Հետագան ավելի լավ կլինի», – գրել է նա:
«Մանյունիայի» առաջին սեզոնը, որը նկարահանել են Սարիկ և Ղևոնդ Անդրեասյանները, դուրս է եկել 2021 թվականի վերջին:
Նարինե Աբգարյանի ինքնակենսագրական վիպակը Ռուսաստանում բեսթսելեր է դարձել և թարգմանվել մի քանի լեզուներով: Աբգարյանը ստացել է «Տարվա ձեռագիր» մրցանակը և առաջադրվել գրականության բնագավառում «Մեծ գիրք»հեղինակավոր մրցանակի: