Մայիսի 𝟏𝟗-ին` ժամը 𝟐𝟎:𝟎𝟎-ին, Ճարտարապետների միության դահլիճում կկայանա «𝐇𝐲𝐮𝐬𝐧𝐮𝐧𝐭𝐬 & 𝐅𝐫𝐢𝐞𝐧𝐝𝐬» նախագծի հերթական համերգը: Արմեն Հյուսնունցը այս անգամ հանդես կգա Երևանյան հայտնի և սիրված երաժիշտների հետ, որոնցից դաշնակահար և կոմպոզիտոր Արթուրը Սաթյանը և կոնտրաբասահար Խաչատուրը Սավզյանը երկար տարիներ աշխատում և ստեղծագործում են Լիբանանում, նրանց հերթական այցը հարազատ քաղաք սքանչելի առիթ է` համատեղ, սպասված ելույթի համար:
Քառյակի կազմում են դաշնակահար Արթուր Սաթյանը, կոնտրաբասահար Խաչատուր Սավզյանը, սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցը և թմբկահար Արման Մնացականյանը: Համերգի ընթացքում կհնչեն հեղինակային ստեղծագործություններ և ջազային ստանդարտներ: