Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը համացանցում տարածվող «Залечь на дно в Ереване» թատերական շոույի գովազդային պաստառի կապակցությամբ պարզաբանում է տարածել։
«ա) Քննարկվող ներկայացումը, իհարկե, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկի հետ որևէ առնչություն չունի (կարող եք ծանոթանալ մեր խաղացանկին)։
բ) Երբ պայմանագրային հիմունքներով թատրոնում տեղի են ունենում այլ թատերախմբերի կամ ստենդափային ներկայացումներ, դրանց համառոտ նկարագրերը և գովազդային պաստառները համաձայնեցվում են թատրոնի հետ։ Սակայն տվյալ ներկայացման կազմակերպման շուրջ բանակցությունները չեն հասել պայմանագրի կնքման փուլին, հետևաբար պաստառի էսքիզը չի ներկայացվել և չի ստացել թատրոնի համաձայնությունը», – նշվում է հաղորդագրության մեջ։