Հունիսի 23-ին տեղի ունեցավ դեսպան Մայքլ Գֆոլլերի «Հնագիտության նոր ոսկե դար. վերջին հայտնագործությունները Հայաստանում» գրքի շնորհանդեսը: Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:
Գրքում ոչ միայն Հայաստանի տարբեր վայրերում կատարված պեղումների և գիտական հետազոտությունների նկարագրությունն է, այլև մեր նախնիների առօրյա կյանքի գտածոների մասին լուսանկարը: Դեսպան Գֆելլերը ներկայացրել է գիրքը և նրանց անգնահատելի աշխատանքը, ինչպես նաև ուշադրություն հրավիրել Հայաստանի գինեգործության գործընթացին:
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Մակունցը շնորհակալություն է հայտնել դեսպան Ֆուլերին իր գրքի համար՝ կարևրելով հսկայական աշխատանքը, պեղումները և բոլոր համապատասխան գիտական հետազոտությունները, որոնք հիմք են դրել այս մեծ գրքի տպագրության համար:
Դեսպան Մայքլ Գֆոլլերը 26 տարի ծառայել է որպես ԱՄՆ ԱԳՆ սպա: Նրա կարիերան ներառել է դիվանագիտական ծառայություն Սաուդյան Արաբիայում, Բահրեյնում, Իրաքում, Ռուսաստանում, Հայաստանում, Մոլդովայում, Լեհաստանում եւ Բելգիայում։