Հայաստանի պետական ֆիլհարմոնիա «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա «Ֆրանսիան մեր բարեկամն է» խորագրով համերգ։
Համերգը նվիրված է Ժորժ Կառվարենցի և Միշել Լեգրանի 90-ամյակներին։ Այն տեղի կունենա հունիսի 17-ին՝ ժամը 19։00-ին։
Ժորժ Կառվարենցը հայկական ծագմամբ ֆրանսիացի կոմպոզիտոր է, նա մահացել է 1993 թվականին։ Նրա «Հնաոճ վայելքները» ձայնապնակը լույս է տեսել 23 միլիոն տպաքանակով և 350 տարբերակով։ 1964 թվականին արժանացել է Շանսոնիե ընկերության հատուկ մրցանակին։
1988 թվականին Սպիտակի երկրաշարժից հետո Շառլ Ազնավուրի հետ ստեղծած «Քեզ համար, Հայաստան» երգը, որը կատարում էին Ֆրանսիայի, Իտալիայի, Միացյալ Նահանգների էստրադային երգիչները, բավականին ճանաչելիություն ունեցավ ամբողջ աշխարհում։ Երգից ստացված ամբողջ հասույթը տրամադրվել է աղետյալների օգնության հիմնադրամին։ 1988 թվականին Կառվարենցը այցելել է Հայաստան (նրա առաջին այցը հայրենիք եղել էր 1977 թվականին)։ 1974 թվականի ապրիլի 24-ին Փարիզի Փլէյել համերգասրահում հնչել է Կառվարենցին պատկանող «Անոնք ինկան» երգը՝ նվիրված Հայոց Ցեղասպանության միլիոնավոր նահատակներին։
Աշխարհառչակ Միշել Լեգրանը կոմպոզիտոր Ռայմոնդ Լեգրանի (1908-1974 թթ.) և հայազգի դիրիժոր Ժակ Հելյանի քույր՝ Մարսել Տեր-Միքայելյանի որդին է։ Նա ԱՄՆ ազգային կինոմրցանակի՝ «Օսկար»-ի եռակի, «Գրեմմի»-ի հնգակի և «Ոսկե գլոբուս»-ի դափնեկիր է եղել։