• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
14 Օգոստոս 2022 20:28
  • 405.91
  • 417.56
  • 6.66
  • /home/admin/web/armeniatoday.news/public_html/index.php
-4 °c
Երևան
2 ° Wed
2 ° Thu
3 ° Fri
4 ° Sat
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

«Գյումրի. վարպետաց քաղաք». ժողովրդական ստեղծագործության փառատոն՝ վարպետների քաղաքում

Մշակույթ,
18 Հուլիս 2022 10:25
ShareShareShare
Наш Telegram
«Գյումրի. վարպետաց քաղաք». ժողովրդական ստեղծագործության փառատոն՝ վարպետների քաղաքում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Գյումրու համայնքապետարանի համագործակցությամբ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը հուլիսի 16-ին Գյումրու «Վարդանանց» հրապարակում իրականացրել է «Գյումրի. վարպետաց քաղաք» խորագրով արհեստների փառատոնը:

Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը: Ողջունելով փառատոնի շուրջ հավաքվածներին՝ ժողովրդական ստեղծագործության վարպետներին, ԱՊՀ երկրներից ժամանած մասնակիցներին, քաղաքի հյուրերին, զբոսաշրջիկներին, վարչության պետն ընդգծել է այդ հարթակի կարևորությունը՝ նշելով, որ ավանդական արհեստների փառատոնը համագործակցության, նոր գաղափարների ստեղծման, մշակութային ժառանգության պահպանության և փոխանակման հարթակ է:

Անդրադառնալով փառատոնի անցկացման գաղափարին՝ Աստղիկ Մարաբյանը տեղեկացրել է, որ այն ձգվում է 2020 թվականից, երբ ԱՊՀ համագործակցության երկրների կողմից 2022 թվականը հայտարարվել է ժողովրդական ստեղծագործության ու մշակութային ժառանգության տարի, և այդ շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, հանդես գալով փառատոնի կազմակերպման նախաձեռնությամբ, այն իրականացնում է Հայաստանի մշակութային մայրաքաղաքում՝ Գյումրիում:

«Գյումրիի ընտրությունը պատահական չէ, քանի որ պետական մշակութային քաղաքականության ռազմավարական առաջնահերթություններից են մշակույթի ապակենտրոնացումը և մշակույթի միջոցով մեր համայնքներում սոցիալական, տնտեսական կյանքի աշխուժացումը և զարգացումը:

«Գյումրի. վարպետաց քաղաք» փառատոնի հիմնական նպատակն է մշակութային մեկ հարթակում միավորել արդի շրջանի ժողովրդական արհեստները, բարձրացնել դրանց ճանաչելիությունը և նպաստել այդ ժառանգությունը կրող ու փոխանցող անհատների ստեղծագործական առաջխաղացմանը: Նմանօրինակ փառատոները յուրօրինակ մշակութային խառնարան են, որ մի կողմից ներկայացնում են ժառանգության բազմաշերտ դրսևորումներն ու ստեղծագործական բազմազանությունը, մյուս կողմից մեկ հավաքական միջավայրում խտացնում են մշակութային ինքնության գենետիկ զարգացման շղթան: Այդ գենետիկ կոդի բանալին գտնվում է այս տաղավարներում առատորեն ներկայացված փայտե և արծաթե իրերի, գունավոր թելերով հյուսված գորգերի զարդանախշերի մեջ»,- նշել է Աստղիկ Մարաբյանը և հավելել, որ փառատոնը լինելու է շարունակական՝ ամեն տարի իրականացնելով Հայաստանի տարբեր համայնքներում, այդ կերպ նպաստելով ոչ միայն համայնքների ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ու փոխանցմանը, այլև խթանելով Հայաստանում մշակութային զբոսաշրջության զարգացմանը:

Եզրափակելով խոսքը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել Շիրակի մարզպետարանի, Գյումրու համայնքապետարանի գործընկերներին՝ փառատոնի կայացման գործում ցուցաբերած ակտիվ և արդյունավետ համագործակցության համար:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Կիլիչյանի տեղեկացմամբ՝ փառատոնն իր շուրջն է համախմբել շուրջ 65 վարպետների՝ ՀՀ մարզերից, Ռուսաստանից և Բելառուսից:

«Փորձել ենք հնարավորինս ապահովել բազմազանությունը. 30 տաղավարներում ներկայացված են գորգերի, կարպետների, ասեղնագործության և ժանեկագործության տեսակներ, տիկնիկագործության, բրուտագործության, խեցեգործության, փայտի գեղարվեստական փորագրության տարբեր նմուշներ, արծաթից և այլ մետաղներից պատրաստված զարդեր:

Այս ամենին զուգահեռ՝ ցուցադրվում են նաև կենսունակ արվեստի այլ տեսակներ, մասնավորապես՝ լարախաղացությունը, որը ներկայում անհապաղ պաշտպանության կարիք ունեցող մշակութային արժեք է, քանի որ այդ ուղղությամբ սերնդափոխության խնդիր կա: Բացի գեղարվեստական աշխատանքների ցուցադրությունից՝ վարպետները նաև վարպետաց դասեր են անցկացնում և իրենց հմտություններով կիսվում մյուսների հետ: Փառատոնի շրջանակում ելույթ կունենան նաև ազգագրական երգի, պարի խմբեր»,- եզրափակել է Նաիրա Կիլիչյանը:

Ժողովրդական ստեղծագործության վարպետ, բրուտ-խեցեգործ Լևոն Հովհաննիսյանը փառատոնի շրջանակում ներկայացնում էր իր ձեռքի աշխատանքները. յուրօրինակ սպասքներ, զարդատուփեր, հուշանվերներ, կիրառական-դեկորատիվ արվեստի այլ իրեր:

«Մեր տաղավարում ներկայացված են իրեր տարբեր ճաշակի և նախասիրությունների անձանց համար, այստեղ յուրաքանչյուր ոք կարող է գտնել իրեն դուր եկածը: Իմ պատրաստած բոլոր իրերը ձեռքի աշխատանքներ են, այսինքն՝ կաղապարային չեն, ջնարակապատման տեխնոլոգիաներն էլ տարբեր են՝ սննդային և դեկորատիվ: Աշխատանքների մեջ կան նմուշներ, որոնք համադրված են գունավոր օրգանական ապակիով և կերամիկայով: Բոլոր աշխատանքները ինքնատիպ են, որովհետև գաղափարը որևէ տեղից փոխառված չէ, այլ ինքս եմ ստեղծագործում և կյանքի կոչում գաղափարներս:

Այսպիսի փառատոները շատ կարևոր են մեզ համար. անձամբ ես մասնակցում եմ այս փառատոնին հանրությանը ներկայացնելու, ճանաչելի դարձնելու աշխատանքներս: Այս հարթակը նաև մարդկանց հնարավորություն է տալիս գեղագիտություն ձևավորելու, ինչը պակաս կարևոր չէ»,- փաստել է ժողովրդական ստեղծագործության վարպետը:

Նշենք, որ փառատոնն ավելի փոքր ձևաչափով կշարունակվի հուլիսի 17-ին Երևանում՝ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում: Այնուհետև՝ մինչև սեպտեմբեր, այդ միջոցառման շրջանակում թանգարանում պարբերաբար կանցկացվեն մշակութային միջոցառումներ՝ ժողովրդական արհեստների և արվեստների վարպետաց դասեր:

Tags: Աստղիկ ՄարաբյանԿԳՄՍՆՀովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանՎարպետաց քաղաք

Առնչվող Նորություններ

Քանոնահար Մարիաննա Գևորգյանը միանգամից երկու հաղթական դափնի է բերել Հայաստանին

Քանոնահար Մարիաննա Գևորգյանը միանգամից երկու հաղթական դափնի է բերել Հայաստանին

13 Օգոստոս 2022 18:00

Քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանը Ֆրանսիայում և Գերմանիայում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի եվրոպական ասոցիացիայի կողմից կազմակերպված միջազգային մրցույթ-փառատոնին կրկնակի հաղթանակ է տարել՝ զբաղեցնելով առաջին...

Նա փոխել է շատերի կյանքը․ Ալեքսիս Օհանյանը գովեստի խոսքեր է շռայլել կնոջ՝ Սերենա Ուիլյամսի հասցեին

Նա փոխել է շատերի կյանքը․ Ալեքսիս Օհանյանը գովեստի խոսքեր է շռայլել կնոջ՝ Սերենա Ուիլյամսի հասցեին

13 Օգոստոս 2022 13:21

«Reddit»-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը և «Մեծ սաղավարտի» ամերիկյան 23-ակի չեմպիոն Սերենա Ուիլյամսի ամուսինն Ինստագրամի իր էջում հուզիչ գրառում է կատարել...

«Սիմֆոնիկ Երևան»-ի մեկնարկը.  Հայաստան կժամանեն աշխարհահռչակ երաժիշտներ

«Սիմֆոնիկ Երևան»-ի մեկնարկը. Հայաստան կժամանեն աշխարհահռչակ երաժիշտներ

12 Օգոստոս 2022 23:17

«Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայացել է «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնի բացման համերգային երեկոն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Ֆագոտահար...

Բեն Աֆլեքը 30 միլիոն դոլարով վաճառում է առանձնատունը, որում ապրել է մինչ Ջենիֆեր Լոպեսի հետ ամուսնանալը

Բեն Աֆլեքը 30 միլիոն դոլարով վաճառում է առանձնատունը, որում ապրել է մինչ Ջենիֆեր Լոպեսի հետ ամուսնանալը

12 Օգոստոս 2022 14:38

Հոլիվուդյան հայտնի դերասան Բեն Աֆլեքը վաճառքի է հանել Լոս Անջելեսի հեղինակավոր բնակելի թաղամասում գտնվող իր առանձնատունը, որի դիմաց ցանկանում է...

В Цахкадзоре пройдет фестиваль Jazz-Jam

Ծաղկաձորում կանցկացվի Jazz-Jam փառատոնը

09 Օգոստոս 2022 15:30

Օգոստոսի 13-ին Ծաղկաձոր քաղաքի սրտում՝ Ծաղկունյաց հրապարակում, տեղի կունենա նմանը չունեցող Jazz-Jam փառատոն, որտեղ կտիրի ջազզային տրամադրություն: Այս մասին հայտնում...

«Փոխենք երաժշտությամբ». անցկացվել է «Սևան» միջազգային 6-րդ երաժշտական փառատոնը

«Փոխենք երաժշտությամբ». անցկացվել է «Սևան» միջազգային 6-րդ երաժշտական փառատոնը

09 Օգոստոս 2022 14:02

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ–ն Սևանի թիվ 1 հանրային լողափում և Սևանի քաղաքային...

Ավելին
  • Լուրեր

Փլատակների տակից մեկ քաղաքացու դի է դուրս բերվել. ԱՆ

14 Օգոստոս 2022 19:44
Մեզ ոչ մեկ չի կարող փոխհատուցել կորցրած հողի համար. Աղավնոյի բնակիչներից մեկն է այրել տունը

Մեզ ոչ մեկ չի կարող փոխհատուցել կորցրած հողի համար. Աղավնոյի բնակիչներից մեկն է այրել տունը

14 Օգոստոս 2022 19:38

«Սուրմալու»-ում ստուգումների արդյունքում հրդեհային անվտանգության մի շարք խախտում են հայտնաբերվել. տեսչական մարմին

14 Օգոստոս 2022 19:23
«Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 26 – ի

«Սուրմալու»-ի պայթյունից տուժածների թիվը հասել է 57-ի. ԱՆ

14 Օգոստոս 2022 18:38
Մետրոպոլիտենից բոլորին տարհանել են. պայթուցիկի մասին ահազանգ է ստացվել

Մետրոպոլիտենից բոլորին տարհանել են. պայթուցիկի մասին ահազանգ է ստացվել

14 Օգոստոս 2022 18:24
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ՌԴ

Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ՌԴ

14 Օգոստոս 2022 18:01
Երևանի մի շարք կարևոր օբյեկտներում պայթուցիկի տեղադրման մասին ահազանգեր են ստացվել

Երևանի մի շարք կարևոր օբյեկտներում պայթուցիկի տեղադրման մասին ահազանգեր են ստացվել

14 Օգոստոս 2022 17:53
Ուղիղ. Իրավիճակը «Սուրմալու» առևտրի կենտրոնում՝ պայթյունից հետո

Ուղիղ. Իրավիճակը «Սուրմալու» առևտրի կենտրոնում՝ պայթյունից հետո

14 Օգոստոս 2022 16:44
Այս պահի դրությամբ տուժած միայն մեկ անչափահաս է ստացիոնար բուժում ստանում. ԱՆ

Այս պահի դրությամբ տուժած միայն մեկ անչափահաս է ստացիոնար բուժում ստանում. ԱՆ

14 Օգոստոս 2022 16:35
ԱԻՆ-ը «Սուրմալու»-ում տուժածների վերաբերյալ նոր տվյալներ է հաղորդել

ԱԻՆ-ը «Սուրմալու»-ում տուժածների վերաբերյալ նոր տվյալներ է հաղորդել

14 Օգոստոս 2022 16:21
«Սուրմալու»-ում 5 տարեկան երեխայի մահվան մասին լուրը կեղծ է

«Սուրմալու»-ում 5 տարեկան երեխայի մահվան մասին լուրը կեղծ է

14 Օգոստոս 2022 16:06
«Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 26 – ի

«Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 26 – ի

14 Օգոստոս 2022 15:41
«Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 3 անչափահաս է տեղափոխվել հիվանդանոց

«Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 3 անչափահաս է տեղափոխվել հիվանդանոց

14 Օգոստոս 2022 15:30

«Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա մեկ զոհ և 20 վիրավոր

14 Օգոստոս 2022 14:50
Պայթյուն «Սուրմալու» առևտրի կենտրոնում

Պայթյուն «Սուրմալու» առևտրի կենտրոնում

14 Օգոստոս 2022 13:50
Գերմանահայերն ի աջակցություն քաշաթաղցիների ակցիա կիրականացնեն Բեռլինում

Գերմանահայերն ի աջակցություն քաշաթաղցիների ակցիա կիրականացնեն Բեռլինում

14 Օգոստոս 2022 12:25
Ջրասուզակները հայտնաբերել են մեկ շաբաթ առաջ ջրահեղձ եղած եռամսյա հավաքի մասնակցի դին

Ջրասուզակները հայտնաբերել են մեկ շաբաթ առաջ ջրահեղձ եղած եռամսյա հավաքի մասնակցի դին

14 Օգոստոս 2022 11:56
Հայաստանն Ադրբեջանի հետ մասնակցում է АрМИ-2022 ռազմամարզական միջոցառմանը

Հայաստանն Ադրբեջանի հետ մասնակցում է АрМИ-2022 ռազմամարզական միջոցառմանը

13 Օգոստոս 2022 22:35
Բռնցքամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանի հավաքականի անդամներից վերջինը ևս հաղթանակով ավարտեց

Բռնցքամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանի հավաքականի անդամներից վերջինը ևս հաղթանակով ավարտեց

13 Օգոստոս 2022 22:19
YouTube-ը դադարեցնում է գովազդը Ռուսաստանում

YouTube-ը շուտով նոր գործառույթ կունենա՝ Channel Store

13 Օգոստոս 2022 22:13
Բռնցքամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանի հավաքականը օրվա երկրորդ հաղթանակը տոնեց

Բռնցքամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանի հավաքականը օրվա երկրորդ հաղթանակը տոնեց

13 Օգոստոս 2022 21:13
Թուրքիայի զինված ուժերն առաջին կին գեներալն ունի

Թուրքիայի զինված ուժերն առաջին կին գեներալն ունի

13 Օգոստոս 2022 21:01
Թուրքիան  սպառազինության և էներգառեսուրսների ոլորտում ամրապնդում է իր դիրքերը. Էրդողան

Թուրքիան սպառազինության և էներգառեսուրսների ոլորտում ամրապնդում է իր դիրքերը. Էրդողան

13 Օգոստոս 2022 20:53
Բռնցքամարտի պատանեկան ԵԱ. Տիգրան Հովսեփյանը հաղթանակով մեկնարկեց

Բռնցքամարտի պատանեկան ԵԱ. Տիգրան Հովսեփյանը հաղթանակով մեկնարկեց

13 Օգոստոս 2022 20:41
Քիսինջերը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ռուսաստանի և Չինաստանի դեմ «պատերազմի եզրին է»

Քիսինջերը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ռուսաստանի և Չինաստանի դեմ «պատերազմի եզրին է»

13 Օգոստոս 2022 20:31
Պատահար

Փլատակների տակից մեկ քաղաքացու դի է դուրս բերվել. ԱՆ

14 Օգոստոս 2022 19:44

Փլատակների տակից փրկարները գտել են 1 քաղաքացու դի: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։«Պայթյունի հետևանքով զոհերի թիվն այս պահի դրությամբ...

Կարդալ
Մեզ ոչ մեկ չի կարող փոխհատուցել կորցրած հողի համար. Աղավնոյի բնակիչներից մեկն է այրել տունը
Արցախ

Մեզ ոչ մեկ չի կարող փոխհատուցել կորցրած հողի համար. Աղավնոյի բնակիչներից մեկն է այրել տունը

14 Օգոստոս 2022 19:38

Աղավնոյի բնակիչներից մեկն այրել տունը։ Նա հայտնել է, որ 28 տարի իր ընտանիքի հետ ապրել է այդ տանը, իսկ այժմ...

Կարդալ
Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2022 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ