Հայ-իտալական դիվանագիտական հարաբերություններին նվիրված միջոցառումների շարքը շարունակվում է՝ այս անգամ Վալլե դ՚Աոստայի շրջանում։
ՀՀ դեսպանության և Վալլե դ՛Աոստա շրջանի հովանու ներքո, «Glocal Project Consulting» ընկերության կազմակերպմամբ ս.թ. հուլիսի 29-ին Իտալիայի Վալլե դ՛Աոստա շրջանի Աոստա քաղաքում՝ Սան-Բենին ցուցահանդեսային կենտրոնում, տեղի ունեցավ նկարիչ, քանդակագործ, դիզայներ Արշակ Սարգսյանի «Հրեշտակներ և դևեր» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը։
Ներկաներին ողջունել և ցուցահանդեսը ներկայացրել է նկարիչ Արշակ Սարգսյանը։
Ցուցահանդեսի շրջանակում Արշակ Սարգսյանի ստեղծագործությունների իտալերեն նկարագրություններով ծավալուն կատալոգ է հրատարակվել։
Արշակ Սարգսյանի առաջին ցուցահանդեսն Իտալիայում տեղի է ունեցել 2020թ. Արիչիա քաղաքում։ Աոստայի Սան-Բենին կենտրոնում Արշակ Սարգսյանի «Հրեշտակներ և դևեր» խորագրով ցուցահանդեսը ներկայացված է լինելու 3 ամիս տևողությամբ։