Օգոստոսի 10 – 11 – ը Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի հրապարակում տեղի կունենա հայ-իրանական խոհարարական ու մշակութային միջոցառումների իրական հրավառություն։
«Նավասարդ» հայ-իրանական մշակութային խոհանոցային փառատոնը նախատեսվում է իրականացնել երկու օր: Առաջին օրվա ընթացքում փառատոնի մասնակից հայկական և իրանական թիմերը տաղավարներում կպատրաստեն և կներկայացնեն իրենց խոհանոցի բազմազանությունն ու պատմությունը՝ սկսած Ուրարատա – Աքեմենյան ժամանակաշրջանից։
Մշակութային և երաժշտական գոտիներում կներկայացվի երգ, պար, երաժշտություն, լազերային շոու Հայկի գալստյան ցուցադրումով, արվեստի գործեր, ահեստագործական արտադրանք։ Մինչ փառատոնի վերոնշյալ հիմանական մասը, կկազմակերպվի մրցույթ մասնակից թիմերի միջև տարբեր անվանակարգերով, իսկ փառատոնի ավարտին կլինի մրցանակների շնորհման արարողություն։
Հաջորդ օրը` օգոստոսի 11-ին, ժամը 03:00-05:00, նախատեսվում է այցելություն «Զորաց Քարեր բնակատեղի» պատմամշակութային արգելոց՝ աստղային դիտման նպատակով (մուտքը «Զորաց Քարեր բնակատեղի» պատմամշակութային արգելոց՝ տոմսերով)։
Փառատոնը կազմակերպում են Տուրիզմի Հայկական ֆեդերացիան և «Հայ Խոհարարական Ավանդույթների Զարգացման և պահպանման» ՀԿ-ն՝ ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, ՀՀ Սյունիքի մարզպետարանի, Սիսիանի համայնքապետարանի, Իրանի Իսլամական Հանրապետության Մշակութային ժառանգության, ձեռնարվեստի և զբոսաշրջության նախարարության, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության և ՀՀ-ում ԻԻՀ-ն դեսպանատան Մշակույթի կենտրոնի հետ համագործակցությամբ։