Գերմանացի դերասան Թիլ Շվայգերը, ով առավել հայտնի է «Հասնել երկինք» ֆիլմում իր դերով, կնկարահանվի ռուսական «Լրտես» ֆիլմում, որտեղ կմարմնավորի Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի հորը, РИА новости-ին հայտնել է N Films կինոընկերության գլխավոր պրոդյուսեր Ալեքսանդր N-ը:
Կինոընկերությունը արտադրության մեկնարկի մասին հայտարարել էր դեռ 2019-ին, իսկ 2021-ի փետրվարին նախագծին հրավիրվել էր Թոմաս Յանը, որը նկարահանել էր «Հասնել երկինք» ֆիլմում: Նախագծի սցենարիստներն են Ալեքսանդր N-ը, Թոմաս Յանը, Աննա Օվչարովան և Ռոդիոն Գոլովանը։
«Հորստ Կասների (Մերկելի հոր) դերի համար «Լրտես» ֆիլմի վրա աշխատելու հենց սկզբից թիմի հետ քննարկել են հենց Թիլ Շվայգերին։ Շատ ամիսներ պահանջվեցին նրա փայլուն թեկնածությունը համաձայնեցնելու համար։ Թիլի հմայքն ու տաղանդը ցանկացած ֆիլմ կդարձնի համաշխարհային իրադարձություն», – գործակալությանը ասել է Ալեքսանդր N-ը։
Նա հստակեցրել է, որ Շվայգերի հետ պայմանավորվածությունն արդեն ձեռք է բերվել։ Այժմ ֆիլմը գտնվում է նախնական արտադրության փուլում։
«Ինչպես ասաց Թոմաս Յանը, եթե չլիներ աշխարհում տիրող իրավիճակը, մենք այն արդեն կնկարահանեինք», – ավելացրել է նա:
Ֆիլմը հիմնված է իրական իրադարձությունների վրա։ Ֆիլմում կհայտնվի նաև ապագա կանցլերը՝ ութ տարեկան հասակում, սակայն դերասանուհուն դեռ չեն գտել նրա դերի համար։ Գլխավոր դերի համար դերասանի որոնումները շարունակվում են. ֆիլմի ստեղծողները դիտարկում են Իվան Յանկովսկուն և Կոնստանտին Կրյուկովին։