Կյանքի 77-րդ տարում մահացել է ռեժիսոր, սցենարիստ, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում
հայտնել է նրա որդին՝ բեմադրիչ Սուրեն Շահվերդյանը:
«Կներես, որ այս կյանքում չհասցրի խոսել քեզ հետ, այնքան, որքան պիտի խոսեի։ Կներես, որ չհասցրի ասել այն ինչ պիտի ասեի :
Կներես, չկարողացա վերադարձնել քեզանից ստացած ուշադրության և սիրո գոնե կեսը: Կներես, որ չկարողացանք այս անգամ կյանքդ փրկել: Կհանդիպենք երկնքում ու ես կրկին այսպես պինդ կգրկեմ քեզ»,- գրել է նա:
Վահե Շահվերդյանը ութսունհինգ բեմադրությունների հեղինակ է, որոնցից շատերը հաջողությամբ ներկայացվել են աշխարհի տարբեր երկրներում։ Նրա լավագույն ներկայացումը համարվում է Չեխովի «Երեք քույր» ներկայացումը և ինքնատիպ աշխատանք է համարվում նաև Գ. Լորկայի «Բեռնարդա Ալբայի աղջիկները» դրաման, որտեղ անսամբլային դերակատարման շնորհիվ ներկայացումը հաջողություն գրանցեց։