Մահավել է «Ծովային ոստիկանություն․ Հավայան կղզիներ» րամատիկական սերիալի սցենարիստ և դերասանուհի Յակիրա Չեմբերսը։ Այս մասին հայտնում է Deadline-ը։
Չեմբերսների ընտանիքը հայտնում է, որ մահվան նախնական պատճառը սուր շնչարգելությունն է է։ 42-ամյա դերասանուհին մոր հետ գտնվել է Կալիֆոռնիայի Նյուպորտ Բիչ քաղաքի առևտրի կենտրոններից մեկում, երբ սկսել է շնչառության հետ կապված խնդիրներ ունենալ, իսկ հետո կորցրել է գիտակցությունը:
Հունվարին կթողարկվի «Ծովային ոստիկանություն» սերիալից հատուկ էպիզոդ՝ նվիրված դերասանուհու հիշատակին։ Չեմբերսն ապրում էր ամուսնու և նրա որդու հետ միասին։