Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահի բեմում դեկտեմբերի 13-ին տեղի կունենա «Ֆրանսիական երաժշտության երեկո»-ն: Այս մասին հայտնում է ֆիլհարմոնիայի կայքը։
Միջոցառմանը կհնչեն ֆրանսիացի հայտնի կոմպոզիտորներ Շառլ-Մարի Վիդորի, Կլոդ Դեբյուսիի, Մորիս Ռավելի ստեղծագործությունները՝ ֆլեյտահար Լիա Հարությունյանի և դաշնակահարուհի Հռիփսիմե Աղաքարյանի կատարումները։
Համերգի սկիզբը ժամը 19:00-ին է: Տոմսերի արժեքը՝ 2 000 հազար դրամ։