Հովհաննես Թումանյանի թանգարանի «Ռոտոնդա» թատերախումբը ներկայացնում է «Մարդաղավնիները» ֆիլմը՝ ըստ Թումանյանի «Աղավնու վանքը» լեգենդի: Այս մասին տեղեկանում ենք Թումանյանի թանգարանի ֆեյսբուքյան էջից։
Կամավորի միջազգային օրվա առիթով Ֆրանս-Հայկական Մասնագիտական Ուսումնական Կենտրոն Հիմնադրամ CEPFA կենտրոնը հյուրընկալել է Հովհաննես Թումանյանի թանգարանի «Ռոտոնդա» թատերախմբին։
Թատերախբում ընդգրկված են նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող պատանիներ: Ուսանողները մեծ սիրով դիտել են նրանց դերակատարմամբ նկարահանված «Մարդաղավնիներ»-ը։ Ֆիլմի առաջնախաղ մեկնարկը տրվել է Հովհ. Թումանյանի թանգարանի ամառային այգում սեպտեմբերի 24-ին։
«Մարդաղավնիներ» ֆիլմի դիտումը հնարավոր է կազմակերպել նաև հանրապետության այլ դպրոցներում։
Նշվում է, որ, դերակատարներից մեկը կենտրոնի շրջանավարտ խոհարար Գագիկ Գալուստովն է, որի հաջողությունները ուրախացնում են կենտրոնի անձնակազմին:
Ֆիլմի քննարկումից հետո ուսանողները առաջարկել են խմբի հետ կապ պահպանել՝ հետագայում իրենց մասնագիտական ոլորտների շրջանակներում կամավորական աշխատանքներով նրանց աջակցելու համար: