Անդրեյ Կոնդակովի եռյակը հունվարի 14-ին Առնո Բաբաջանյան համերգասրահի բեմում ելույթ կունենա «Ջազի արևոտ կողմում» ծրագրով։ Համերգի սկիզբը՝ 19:00-ին։
Եռյակում ընդգրկված են Անդրեյ Կոնդակովը (դաշնակահար), Միխայիլ Ֆոմինիխը (կոնտրաբաս) և Արկադի Արտյուշևսկին (հարվածային գործիքներ):
Անդրեյ Կոնդակովը ռուս ամենավառ ջազ կոմպոզիտորներից և կատարողներից է, Սանկտ Պետերբուրգի JFC ջազ ակումբի գեղարվեստական ղեկավարը։