Հոլիվուդյան դերասան Ուիլ Սմիթն իր Instagram-ում հրապարակել է «Just a two of us» թրեքը, որի բասը կատարում է հայ բաս-կիթառահար Էլեն Ալավերդյանը։
«Էլենը ֆանտաստիկ է: Դու հրաշալի ես»,- կատարմանը կից գրել է հայտնի դերասանը։
11-ամյա Էլենը կատարմամբ կիսվել է Ֆեյսբուքի իր էջում՝ գրելով․ «Երգիր մեզ հետ»։
Էլեն Ալավերդյանն ապրում է ԱՄՆ-ում, տաղանդավոր աղջնակը կատարում հայտնի ստեղծագործությունների բարդ հատվածներ։ Սողիալական ցանցերում ունի բազմաթիվ հետևորդներ աշխարհի տարբեր ծայրերից։