Հայաստանի և Ռուսաստանի առաջատար թանգարանների հետ համատեղ Ալեքսանդր Պուշկինի անվան Կերպարվեստի պետական թանգարանում Հին Հայաստանի ժառանգությանը նվիրված ցուցահանդես կանցկացվի, տեղեկանում ենք թանագարանի պաշտոնական կայքից։
«Ուրարտուի թագավորությունը, Հին Հայաստանի ժառանգությունը․ Ուրաշթու-Հարմինույա-Արմինա» խորգիրը կրող ցուցահանդեսը նվիրված է հին Հայաստանի հարուստ մշակութային պատմությանը։
Ցուցահանդեսը բաղկացած է չորս բաժիններից, որոնցից երեքը նվիրված են տարածաշրջանի պատմության և մշակույթի զարգացման տարբեր փուլերին՝ Հայկական լեռնաշխարհի հնագույն ցեղերի նախաուրարտական ավանդույթից (մ.թ.ա. II–I հազարամյակներ) մինչև հետուրարտական շրջանի հին հայկական արվեստի ձևավորում (մ.թ.ա. VI–IV դարեր):
Ցուցադրության հիմքը մ.թ.ա. IX–VII դարերի Ուրարտուի թագավորության հարուստ ժառանգությունն է։ Ցուցահանդեսը նվիրված է հայտնի արևելագետ Սվետլանա Իզմայլովնա Խոջաշի (1923-2008) ծննդյան 100-ամյա հոբելյանին։