Առնո Բաբաջանյան համերգասրահում հունվարի 26-ին կանցկացվի հեղինակային երգերի բարեգործական համերգ։
«Համերգի ողջ հասույթը կփոխանցվի «Հույսի տուն» բարեգործական հիմնադրամին»,- նշել են կազմակերպիչները։
Համերգին ելույթ կունենան Bards Club-ի ներկայացուցիչներ Ռուբեն Հախվերդյանը, Էդուարդ Զորիկյանը, Վախթանգ Հարությունյանը, Արմինե Հայրապետյանը, Ռուբեն Քամալյանը, Վահե Քոչարը, Գագիկ Շիբոյանը, Արմեն Ադամյանը, Արևիկ Կարապետյանը, Մագա Գիշյանը և Կարեն Մամիկոնյանը։
Երաժիշտներ՝ Նելլի Մանուկյան (ֆլեյտա), Միքայել Էգոյան (ակորդեոն), Տիգրան Ոսկանյան (կոնտրաբաս), Գագիկ Շիբոյան (կիթառ)։
Համերգը կմեկնարկի ժամը 20:00-ին Աբովյան 2 հասցեում։ Տոմսերի արժեքը տատանվում է 3000-5000 դրամի սահմաններում։