Մեծ Բրիտանիայից ժամանած ջազմեն Մարվին Մուոնեկեն Երևանում կկատարի 20-րդ դարի ամերիկացի երաժիշտներ Լուի Արմսթրոնգի և Ռեյ Չարլզի երգերը։
Մուոնեկեի հետ Արամ Խաչատրյան համերգասրահում ելույթ կունենան նաև Կարեն Գրիգորյանը (դաշնամուր), Դավիթ Մելքոնյանը (սաքսոֆոն), Նիկողայոս Վարդանյանը (կոնտրաբաս) և Արման Մնացականյանը (հարվածային գործիքներ):
Տոմսերի արժեքը 5000-20 000 դրամ է։