Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Երեկ և այսоր. Ժակ դը Մորգանի հետքերով» խորագրով միջազգային ցուցադրությունը, որը կգործի մինչև 2025 թվականի մարտի 11-ը, հայտնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
Ցուցահանդեսի շրջանակում Հայաստանում առաջին անգամ ներկայացվել են 19-րդ դարի 80-ական թվականներին հայտնի հնագետ Ժակ դը Մորգանի կողմից Հայաստանի հյուսիսային շրջաններում՝ Ախթալայում, պեղված հնագիտական ժառանգության ուշագրավ նմուշները, որոնք պահվում են Ֆրանսիայի ազգային հնագիտության թանգարանում։
Ֆրանսիայից բերված 5 ցուցանմուշ համադրվել է 90-ական թվականներին հնագետի հետքերով հայ-ֆրանսիական հնագիտական արշավախմբերի գործունեության ընթացքում հայտնաբերված և ՀՀ տարբեր թանգարաններում պահվող ավելի քան վեց տասնյակ նմուշների հետ, հավելել են նախարարությունից։
Նշվում է, որ կան ցուցանմուշներ, որոնց առաջին անգամ են ցուցադրվում:
Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը ընդգծել է, որ ՀՊԹ-ն համագործակցության հուշագիր է կնքել նաև Լուվրի թանգարանի հետ, և հաջորդ տարի նախատեսված են համատեղ ցուցադրություններ: