Տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-ապրիլին 1.7 տոկոսով նվազել է 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին փաստում են ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:
▪️Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 4.2 տոկոսով:
▪️Շինարարության ծավալն այս տարվա հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազել է 21.9 տոկոսով:
▪️Առևտրի շրջանառությունում հունվար-ապրիլին նվազումը կազմել է 8.6 տոկոս, իսկ մատուցված ծառայությունների ծավալն ավելացել է 0.1 տոկոսով:
▪️2020 թվականի հունվար-ապրիլին սպառողական գների ինդեքսն աճել է 0.1 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ ևս նույն չափով: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալն աճել է 10.3 տոկոսով:
▪️Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում հունվար-ապրիլին աճել է 9.3 տոկոսով՝ կազմելով 191 հազար 623 դրամ: Ընդ որում` պետական օղակում միջին ամսական աշխատավարձն ավելացել է 9.1 տոկոսով, իսկ ոչ պետականում՝ 8.8 տոկոսով:
▪️Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա հունվար-ապրիլին՝ նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նկատվել է նվազում՝ շուրջ 10. 4 տոկոսով, ընդ որում՝ արտահանումը նվազել է 8.1 տոկոսով, իսկ ներմուծումը՝ նվազել է 11.5 տոկոսով:
▪️Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2020-ի հունվար-ապրիլին եղել է 483.90:
«Տնտեսական ակտիվության նվազումը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով, որի հետևանքով անկումներ են արձանագրվում աշխարհի գրեթեր բոլոր երկրների տնտեսություններում»,-նշել են ԱՎԾ-ից։