ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ քննադատել է կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իշխանությունների ձեռնարկած միջոցառումները:
«Վերջին 2 տարվա ընթացքում մեկ աղբյուրից գնումներն աճել են 72 տոկոսով: Ո՞նց հավատանք, որ պայքար է գնում կոռուպցիայի դեմ, ո՞նց հավատանք, որ համակարգային կոռուպցիա չկա: Ստիպված են վերադառնալ պարգեւավճարներին, երբ բյուջեում չնախատեսված ծախսեր են կատարվում 120 մլն դոլարի չափով պարգեւավճարների ձեւով, դա այլ բան, քան բացահայտ կոռուպցիա, ուղղակի դժվար է որակել»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը:
Նա նաև անվստահություն է հայտնել իշխանությունների այն պնդումներին, որ բյուջե է վերադարձվել 105 մլն դոլար:
«Ես փորձել եմ իմ բոլոր գիտելիքները կիրառելով հասկանալ, թե որտեղ են այդ հետ բերած գումարները: Ընդամենը գտել եմ 2-3 մլրդ դրամ գումար: Կամ ստում են, կամ եթե այդ գումարները հավաքել են, ապա գնացել է այլ գրպան, այլ ոչ թե պետական բյուջե»,- նշել է Ռ. Քոչարյանը:
ՀՀ նախկին նախագահը հավելել է, որ շատ մասնագիտացված կազմակերպություններ այդպիսի կողմնակի ինդիկատորների միջոցով են հասկանում իրական կոռուպցիայի մակարդակը այս կամ այն երկրում: