Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի է ունեցել խորհրդակցություն։ Այս մասին տեղեկանում են Կառավարության պաշտոնական կայքից:
«Այսօր քննարկելու ենք տնտեսական ընթացիկ վիճակը, մեր հետագա անելիքներն ու ռազմավարությունը»– նշել է վարչապետը։
Քննարկվել են տնտեսական քաղաքականությանը, տնտեսության վերականգնման հեռանկարներին ու հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել թվայնացման օրակարգին, հարկային քաղաքականության առաջնահերթություններին, հարկաբյուջետային քաղաքականությանն ու առանցքային հիմնախնդիրներին վերաբերող հարցերին: