Տրանսպորտային և լոգիստիկ միջանցքի ձևավորումը կդառնա Եվրասիական երկրների հետ Ռուսաստանի գործընկերության հուսալի հիմքը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Փոխադարձ հարգանքի հիման վրա ենք մենք կապեր հաստատում աշխարհի բացարձակ մեծամասնության` Ասիայի, Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի, եվրոպական շատ երկրների հետ»։
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ շրջանակներում Ռուսաստանի ընդհանուր նախագծերն ուղղված են տնտեսական աճի ապահովմանն ու քաղաքացիների բարեկեցությանը:
«Միևնույն ժամանակ այստեղ ի հայտ են գալիս նոր, հետաքրքիր ուղղություններ, ինչպիսիք են տրանսպորտային և լոգիստիկ միջանցքների զարգացումը: Համոզված եմ, որ դրանք կդառնան եվրասիական խոշոր գործընկերության ենթակառուցվածքային հուսալի շրջանակներ:
Այս լայն բաց ասոցիացիայի ռուսական գաղափարներն արդեն գործնականում իրականացվում են, այդ թվում՝ այլ ինտեգրացիոն գործընթացների հետ համատեղելու միջոցով»,- հավելեց ՌԴ նախագահը:
Պուտինը նշել է, որ այս ամենը «սպեկուլյատիվ աշխարհաքաղաքական կոնստրուկցիաներ» չեն, այլ «զուտ կիրառական գործիքներ` ազգային զարգացման խնդիրների լուծման համար»: