Սյունիքի մարզ այցելության երկրորդ օրը Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը Մեղրիում էր։ Այս մասին հայտնում են Եվրամիության հայաստանյան գրասենյակից։
Հայ-իրանական պետական սահմանին՝ դեսպանը հանդիպել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ԵՄ-կողմից ՎԶԵԲ-ի հետ գործընկերությամբ ֆինանսավորվող՝ Մեղրու սահմանային անցակետի արդիականացման ուղղությամբ ծրագրված աշխատանքները։ Դեսպան Վիկտորինն ընդգծեց փոխկապակցվածությանն ուղղված այս առանցքային ծրագրի կարևոր նշանակությունը ԵՄ-ի, ՎԶԵԲ-ի և ՀՀ քաղաքացիների համար։
Կողմերը համաձայնել են հնարավորինս արագ սկսել անցակետի կառուցապատման աշխատանքները։