«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կարգադրության և «Առևտրի և ծառայությունների մասին» դրույթի համաձայն՝ կառավարությունը Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքի որոշումը երկարաձգեց։
Քանի որ ԵԱՏՄ-ն դրույթներով սահմանվում է արգելքի 6-ամսյա ժամկետ, ապա անհրաժեշտություն կա ևս մեկ որոշում կայացնել՝ դեկտեմբերի 1-ից մեկնարկած արգելքի երկարացման համար։
Կառավարության հունիսի 24-ի նիստի ժամանակ հաստատվեց թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելք՝ 6-ամսյա ժամկետով։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը նիստի ժամանակ ասաց, որ Թուրքիայից ներմուծման ծավալները նվազել են մոտավորապես 70 տոկոսով։ Կտրուկ փոխվել է ներմուծվող ապրանքների կազմը, մասնավորապես ներառվել է բնական կաշվի արգելքը։ Քերոբյանը նշեց, որ Հայաստանից կաշվի արտահանումը արգելվել ՝, որպեսզի հայկական արտադրողները կարողանան մշակել բնական կաշին և ավելի խորացնել դրա արտադրությունը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմով պայմանավորված ՀՀ կառավարությունը որոշում էր ընդունել արգելել թուրքական ծագման ապրանքների ներմուծումը Հայաստան։