Ոչ պարենային ապրանքների գները 2021թ. օգոստոսին 2020թ. օգոստոսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 9.4%, իսկ 2021թ. հուլիսի համեմատ՝ 0.4% գնաճ: Այս մասին Armenia Today-ը տեղեկացավ Ազգային վիճակագրական կոմիտեից։
Օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է կահույքի և կահավորանքի՝ 0.1%, գորգերի և հատակի ծածկերի՝ 02 %, հագուստի՝ 0.4%, ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահ-կարասու, կենցաղային և այգեգործական գործիքների, վառելանյութերի և քսանյութերի՝ 0.5%, խոշոր կենցաղային սարքերի՝ 0.7%, բնակարանի նորոգման և սպասարկման նյութերի՝ 0.8%, գրասենյակային պարագաների 3.0% գնաճ:
Ըստ ԱՎԿ-ի՝ ոսկերչական զարդերի գները նվազել են 0.4%-ով, դեղագործական ապրանքներինը՝ 0.2%-ով, մաքրող, լվացող միջոցներինը՝ 0.1%-ով, իսկ տարբեր տեսակի կոշկեղենի և կենցաղային փոքր էլեկտրական սարքերի ապրանքախմբերում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
2021թ. օգոստոսին հուլիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 2.2% և 1.6%-ով։
2021թ. օգոստոսին 2020թ. օգոստոսի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 47.5% և 44.3%, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 35.1% և 41.7% գնաճ: