Apple-ն իր ամենամյա աշնանային շնորհանդեսին ներկայացրել է նոր սմարթֆոնների առաջատար տարբերակները` 6.1 դյույմանոց iPhone 13 Pro-ն և 6.7 դյույմանոց iPhone 13 Pro Max-ը: Այս մասին հայտնում է TACC-ը՝ ընկերության կայքին հղումով:
Apple-ը հայտարարել է, որ դրանք «իրենց ստեղծած լավագույն iPhone-ներն են»: Երկու մոդելներն էլ ստացել են A15 Bionic պրոցեսոր և տեսախցիկի կատարելագործված համակարգ: Էկրաններն ունեն 120 Հց հաճախականություն և մինչև 1000 նիտ պայծառություն։
Երկու սմարթֆոնների ֆոտոխցիկի նորամուծություններից են գիշերային ռեժիմը, 3-անգամյա օպտիկական խոշորացումով հեռախոսային ոսպնյակը և մակրոլուսանկարչությունը (կարող եք առարկաներ նկարահանել մինչև 2 սմ հեռավորության վրա): Սարքերը ստացել են նաև «կինեմատոգրաֆիայի ռեժիմ» (ինչպես iPhone 13-ի հիմնական տարբերակներում)։
ԱՄՆ-ում iPhone 13 Pro-ի արժեքը սկսվում է 999 դոլարից, իսկ Pro Max-ինը՝ 1099 դոլարից: