Հայաստանում, չնայած կորոնավիրուսային համավարակին, ամառային ամիսներին զբոսաշրջային ակտիվություն է գրանցվել: Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի տվյալների` ամռանը Հայաստան է այցելել 313 396 զբոսաշրջիկ: Ամռան ամիսներին Հայաստան հիմնականում այցելել են զբոսաշրջիկներ Ռուսաստանից, ինչպես նաև Իրանից և Վրաստանից: Այցելություններ են եղել նաև Ուկրաինայից, Հնդկաստանից և այլ երկրներից։