«Տաշիր» ընկերությունների խումբն ընդգրկվել է «Ռուսաստանի 200 խոշորագույն մասնավոր ընկերություններ-2021» ցանկում, որը հրապարակվել է Forbes-ի կողմից: Ինչպես տեղեկացնում է խմբի կայքը, «Տաշիր»-ը զբաղեցրել է 53-րդ տեղը։
«Խմբի եկամուտը կազմել է 186 մլրդ ռուբլի, այսպիսով, այդ ցուցանիշն աճել է 2,7 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ «Տաշիր»-ը Forbes-ի խոշորագույն ընկերությունների ցանկում է 13 տարի անընդմեջ և ռուսաստանյան անշարժ գույքի կառուցապատողների շարքում առաջատարն է», – ասվում է հաղորդագրության մեջ: