2021 թվականի հունվար-օգոստոսին արդյունաբերական արտադրանքը Եվրասիական տնտեսական միությունում կազմել է 853,9 միլիարդ ԱՄՆ դոլար և 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4,5 տոկոսով:
Այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վիճակագրության վարչությունը:
Արդյունաբերական արտադրանքի աճ 2021 թվականի հունվար-օգոստոս ամիսներին նկատվել է Բելառուսում`8.6%-ով, Ռուսաստանում` 4.5%-ով, Ղազախստանում`2.4%-ով և Հայաստանում` 1.0%-ով: Ղրղզստանում գրանցվել է 7.3%-ի անկում:
Ամենամեծ աճը նկատվել է ջրամատակարարման, թափոնների հավաքման և բաշխման նկատմամբ վերահսկողությունը`18,9%-ով: Էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և օդորակման արտադրությունն աճել է 7.6%-ով, մշակող արդյունաբերությունը`5.4%-ով, ԵԱՏՄ-ում հանքարդյունաբերության և կարյերների մշակման ոլորտում` 1.7%-ով: