Խորհրդարանը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնի համար քննարկում է Արա Նռանյանի թեկնածությունը:
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի տեղեկացմամբ՝ Նռանյանին առաջադրել են ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ «Հայաստան»-ը և «Պատիվ ունեմ»-ը։
Նրա թեկնածությունը ներկայացրեց «Հայաստան» խմբակցությունից Լիլիթ Գալստյանը: Նռանյանն աշխատանքային գործունեությունը սկսել է 1990 թվականից՝ մասնագիտական գործունեությամբ աշխատելով որպես գլխավոր հաշվապահ:
Արա Նռանյանը խոսեց ատոմակայանի խնդիրներից։
Նրա գնահատմամբ՝ Հայաստանը երկարացնում է ատոմային էլէկետրակայանի շահագործման ժամկետը, սակայն պետք է հստակ գիտակցել, որ դա հավերժ չի կարող շարունակվել. առաջիկայում կանգնած ենք լինելու նոր խնդիրների լուծման անհրաժեշտության առջև։
Մանրամասները՝ տեսանյութում։