Իրանական պատվիրակությունն այցելել է Երևան՝ քննարկելու Հայաստանի տարածքում «Տաթև» տարանցիկ ճանապարհի կառուցման աշխատանքներում Իրանի մասնակցության հարցը։ Այն Գորիս-Կապան ճանապարհի այլընտրանքային ավտոճանապարհն է։ Ինչպես հաղորդում է iran.ru-ն՝ իրանական պատվիրակությունը գլխավորում է Իրանի ճանապարհների, տրանսպորտային ենթակառուցվածքի, շինարարության և զարգացման ընկերության գլխավոր տնօրեն Հեյրոլլա Հադեմին:
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը ոստիկանական հենակետ է տեղադրել Գորիս-Կապան ավտոճանապարհին։ Վերջին մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանը խիստ կանոններ է սահմանել Իրանի տարածքով Հայաստան տեղափոխվող բեռնատարների նկատմամբ։ Եվ դա այն դեպքում, երբ Նորդուզ սահմանային անցումից մինչև Երևան 400կմ ճանապարհից միայն 20կմ-ն է հատում Ադրբեջանի տարածքը։ Վերջին ժամանակներս իրանական բեռնատարները բախվել են այնպիսի դժվարությունների, ինչպիսիք են 20 կիլոմետրանոց երթուղին հատելիս լրացուցիչ տուրքերի վճարումը:
Ավելի վաղ ադրբեջանական ոստիկանությունը ձերբակալել էր երկու իրանցի վարորդների։