ԵԱՏՄ մակրոտնտեսական քաղաքականության խորհրդատվական կոմիտեի հաջորդ նիստը տեղի կունենա Երևանում: Համաձայնությունը ձեռք է բերվել երեկ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում կայացած կոմիտեի նիստի ժամանակ:
Ինչպես հայտնում են ԵՏՀ մամուլի ծառայությունից, հանդիպումը Երևանում տեղի կունենա հայկական կողմի նախաձեռնությամբ 2022 թվականի ապրիլին:
Նախօրեին տեղի ունեցած հանդիպմանը ներկա էին ֆինանսատնտեսական բլոկի և ԵԱՏՄ կենտրոնական բանկերի նախարարությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ԵԱՏՄ դիտորդ պետությունների և ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչներ: