Կրճատելով ամանորյա ոչ աշխատանքային օրերը՝ մարդկանց մեծ մասը տոներին կմնա Հայաստանում ու չի մեկնի արտերկիր: Այս մասին ԱԺ-ում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Մենք բերել ենք տնտեսական հիմնավորումները, մեր հաշվարկները ցույց են տալիս, որ այս գործողության արդյունքում ամբողջ ՀՆԱ-ն, այդ թվում, առևտուրը, էապես կաճեն»,- նշեց նախարարը։
Նա հավաստիացրեց, որ բոլոր հաշվարկները արել ենք՝ հյուրանոցներն էլ, ռեստորաններն էլ ավելի շատ են աշխատելու գումար այդ օրերին։
«Ամանորի տոներին զբաղվում ենք որկրամոլությամբ, դա հակաքրիստոնեական է»,- նշեց նախարարը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն էլ հարցրեց, թե իրեն խնդրել են բարձրացնել մեկ հարց՝ ո՞ւմ մտքով է անցել, որ տոնը կարելի է խլել մարդուց:
Մանրամասները՝ տեսանյութում։