Տաթև-Աղավնի ճանապարհի մոտ 1 կմ-ի չափ հաստված է մնացել ասֆալատապատելու։ Մենք նախանշել ենք ավարտել ամբողջ հատվածը մինչև նոյեմբերի վերջ։ Տաթևի ձորում երեք ոլորան կա, որտեղ թեև մեծ դվարությամբ են բեռնատարները պտտվում, բայց, ամեն դեպքում, պտտվելն անհնար չէ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ պատասխանելով Armenia Today-ի հարցին՝ Տաթև-Լծեն ճանապարհահատվածը արդյո՞ք բեռնատարների համար նորմալ է երթևեկության տեսանկյունից, կարողանալո՞ւ են անցնել։
Նա հայտնեց, որ վերոնշյալ այդ խնդիրը լուծելու համար Տաթևից Լծեն ճանապարհի կառուցման ծրագիր են իրականացնում։
Մանրամասները՝ տեսանյութում։